Меню
Мини Чат
HOME » » TV SHOWS » news [ Добавить материал ]

Ֆրանսիայի ԱԳ նախարարը ցեղասպանությունների օրինագծի վերաբերյալ. «Ես կա’մ պետք է լռեմ, կա’մ հրաժարական տամ»
03.02.2012, 21:43


Ֆրանսիայի ԱԳ նախարար Ալեն Ժյուպեն չի մեկնաբանել իր եւ երկրի նախագահ Նիկոլա Սարկոզիի միջեւ տարաձայնությունները` կապված Սենատի կողմից ընդունված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի հետ: 

«Ես արդեն արդեն մեջբերեցի Ժան Պյեռ Շեւանմանի խոսքն այն մասին, որ նախարարը պետք է կա'մ լռի, կա'մ հրաժարական տա: Ես հայտնվել եմ մի իրավիճակում, երբ նախընտրում եմ լռել այդ խնդրի վերաբերյալ, որը դուք հիշատակեցիք»,- հայտարարել է ԱԳ նախարարը: 

Նախարարը պետք է բերանը փակ պահի, իսկ եթե նա ուզում է բացել այն, ապա պետք է հրաժարական տա»,- այս խոսքերի հեղինակը հայտնի ֆրանսիացի քաղաքական գործիչ, Սոցիալիստական կուսակցության հիմնադիրներից եւ «Քաղաքացիների շարժման» նախագահ Ժան Պյեռ Շեւենմանը, ով 4 անգամ նախարար է եղել: 

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին փետրվարի 1-ին խոստացել է ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ ներկայացնել, եթե ներկա օրինագիծը հակասահմանադրական ճանաչվի Սահմանադրական խորհրդի կողմից: Նա նաեւ քննադատել է գյուղատնտեսության եւ ԱԳ նախարարներին, որ նրանք «իրենց քթից այն կողմ չեն տեսնում»: 

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ալեն Ժյուպեն հանդես է գալիս Թուրքիայի հետ հարաբերությունների սերտացման օգտին: «Ես հույս ունեմ, որ այդ հարաբերությունները, անկախ ներկա իրավիճակից, կամրապնդվեն»,-ասել է նա:
Категория: news | Добавил: Admin(Arsen) | Теги: Ֆրանսիայի ԱԳ նախարարը ցեղասպանությո, կա’մ հրաժարական տամ»
Просмотров: 422 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0

TV SERIES

banakum               

          anna     hreshtak

               

TV SHOWES

cheinspasum


Read More | Added By   Admin(Arsen) | Reads : 1572  Comments (0)

 
 

Read More | Added By   Admin(Arsen) | Reads : 960  Comments (0)

 
 

Read More | Added By   Admin(Arsen) | Reads : 794  Comments (0)

 
 

Read More | Added By   Admin(Arsen) | Reads : 897  Comments (0)

 
 

Read More | Added By   Admin(Arsen) | Reads : 824  Comments (0)

 
 
                                    

//hay-ojax.do.am/

 Русские фильмы

 Français Films

 Հայկական Ֆիլմեր

Copyright © 2011 www.Hay-Ojax.do.am | By Admin(Arsen)


Бесплатный хостинг uCoz