Меню
Мини Чат
HOME » » TV SHOWS » news [ Добавить материал ]

ԱՄՆ կոնգրեսականները դատապարտել են Ադրբեջանի ագրեսիան եւ Լեռնային Ղարաբաղի հասցեին հնչող շարունակական սպառնալիքները
04.02.2012, 16:12




ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ֆրենկ Վուլֆը եւ Ջուդի Չուն հիշատակել են Բաքվի եւ Սումգայիթի հայկական ջարդերը` նախորդ շաբաթ ելույթ ունենալով Կոնգրեսում: 

Մասնավորապես, կոնգրեսականները դատապարտել են Ադրբեջանի ագրեսիան եւ Լեռնային Ղարաբաղի հասցեին հնչող շարունակական սպառնալիքները, տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի գրասենյակը (ANCA): 

Իր ելույթում կոնգրեսական Վոլֆը նշել է, որ «Խորհրդային Միության փլուզումից հետո շատ շուտով Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի հայերը մեծ դժվարություններ են տեսել, այդ թվում` Սումգայիթի (փետրվար, 1988), Կիրովաբադի (նոյեմբեր, 1988) եւ Բաքվի (հունվար, 1990) ջարդերը: 

Վոլֆը նաեւ մեջբերել է Bloomberg News-ում վերջերս տպագրված հոդվածը, որում ասվում է, որ Ադրբեջանը ժամանակակից զենք է գնում, որպեսզի հնարավորություն ունենա «վերադարձնել Լեռնային Ղարաբաղի ինքնավարության նկատմամբ վերահսկողությունը»: 

«Ագրեսիայի նման գործողությունները աղետալի հետեւանքներ կունենան»,- ընդգծել է կոնգրեսականը: 

Իր հերթին Ջուդի Չուն գործընկերներին հիշեցրել է, որ «1988-1990թթ. ընկած ժամանակահատվածում հայ բնակչությունն Ադրբեջանում կոտորածների է ենթարկվել, որոնք ազգային հողի վրա են կատարվել: Հարյուրավոր հայեր սպանվել եւ վիրավորվել են Սումգայիթի, Կիրովաբադի եւ Բաքվի հարձակումների ընթացքում»: 

Օրենսդիրն անհանգստություն է հայտնել, որ բռնություն ծնող տրամադրություններն Ադրբեջանում նախկինի պես շարունակվում են:
Категория: news | Добавил: Admin(Arsen) | Теги: ԱՄՆ կոնգրեսականները դատապարտել են Ա
Просмотров: 373 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0

TV SERIES

banakum               

          anna     hreshtak

               

TV SHOWES

cheinspasum


Read More | Added By   Admin(Arsen) | Reads : 1577  Comments (0)

 
 

Read More | Added By   Admin(Arsen) | Reads : 965  Comments (0)

 
 

Read More | Added By   Admin(Arsen) | Reads : 799  Comments (0)

 
 

Read More | Added By   Admin(Arsen) | Reads : 903  Comments (0)

 
 

Read More | Added By   Admin(Arsen) | Reads : 827  Comments (0)

 
 
                                    

//hay-ojax.do.am/

 Русские фильмы

 Français Films

 Հայկական Ֆիլմեր

Copyright © 2011 www.Hay-Ojax.do.am | By Admin(Arsen)


Бесплатный хостинг uCoz